( Հունվարյան Ստուգատեսային ճամբարի ) Ամփոփում

Հունվար ամիսն ինձ համար եղավ ճակատագրական, դե նկատի ունեմ մուտք կրթահամալիր արդեն, որպես ուսուցիչ։ Կարելի է ասել նաև բազմազբաղ հունվար, անկրկնելի, այնքան հետաքրքիր, որ չգիտեմ, թե, որտեղից սկսեմ։ Ովքեր ինձ ճանաչում են գիտեն, որ ունակ եմ լինելու այստեղ, այնտեղ և ամենուր, բայց այս անգամ մի քիչ ավելի սևեռվեցի << Արևելյան Դպրոց >> պարտեզի և << Հարավային Դպրոց >> պարտեզի վրա։ Սկսեմ Արևելքից․․․ Իվետա Ջանազյանի ջոկատի որոշ սովորողների հետ սկսել եմ բեմադրել Հ․ Թումանյանի << Կիկոսի Մահը >> ներկայացումը, համեմված երգով ու պարով, որը շուտով կցուցադրվի։ Մի փոքր պատմում է Անահիտ Տիգրանյանն ու Հայկ Պողոսյանը։ Պետք է նշեմ, որ << Երևանի Թատրոնի և կինոյի>> պետական ինստիտուտի հետ համատեղ ունեցել ենք նաև կարճամետրաժ ֆիլմի նկարահանման փորձ, որտեղ բացի ինձնից նկարահանվեց նաև Արևելյան դպրոցի սովորող Հայկ Պողոսյանը։ Պատումը՝ բլոգում։ Ֆիլմն այստեղ։ Պետք է նշեմ, որ ազգային պարի և պարերգերի ուսուցում եմ իրականացրել Սաթենիկ Սիմոնյանի, Նելլի Թովմասյանի, ինչպես նաև Մերի Գրիգորյանի երկրորդ դասարանի սովորողների հետ։ Սովորել ենք Կարնո քոչարի, Բուլուլ, Վերվերի, պարերգերից Լեյլ լե լե(Մայրո) , ինչպես նաև Հռիփսիմե Առաքելյանի և Անահիտ Հարությունյանի սովորողների հետ սովոել ենք << Էջմիածին >> պարն ու պարերգը։ Հարավային դպրոցում Մոնիկա Տոնոյանի երրորդ դասարանի և Հասմիկ Պողոսյանի չորրորդ դասարանի սովորողների հետ համատեղ սկսել ենք Հ․ Թումանյանի << Մի կաթիլ >> մեղր ներկայացումը, որը նույնպես համեմված է երգով, պարով և մի փոքր 21-րդ դարի մոտիվներով։ Հունվարյան ստուգատեսային ճամբարն ինձ համար այսպիսին էր։

Об авторе Արեգ Տոնոյան

Բարև... Ես Արեգ Տոնոյանն եմ։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այն դպրոցում, որը ավարտել եմ։ Մասնագիտությամբ դերասան եմ։ Սիրում եմ երգել, պարել մի խոսքով ամեն ինչ կապված արվեստի հետ։
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий