Մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում… 

Մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում…
Այսօր սովորողներիս հետ միասին բացահայտեցինք ևս մի հետաքրքիր գյուղ՝ դրախտային Եղիպատրուշ /Արագածոտնի մարզ/…շշմելու բնություն, Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիր, հին խաչքարեր, գյուղական պարզ, համեստ կենցաղ, վարք ու բարքով, ադաթով, անուշ բարբառով: Մարդկայնությունն այստեղ ուղղակի ապշեցնող է, փողոցում մարդիկ միմյանց ջերմ բարևում, կանգնում-զրուցում են, ուրախ, ժպիտով, հումորով: Էլ չեմ ասում 82-ամյա Լուսիկ տատի, 82-ամյա Վարդգես պապի հետ ունեցած մեր բարբառային ջերմ զրույցների, 77-ամյա Գոհար տատի հետ սեբաստացիների պարերգերի մասին…շա՜տ հավես էր:
Շնորհակալ ենք գյուղի դպրոցին՝ ջերմ ընդունելության, գյուղում մեր միասնական քայլքը, մարդկանց հետ զրույց-շփումն ապահովելու համար:
Ի դեպ, վաղը Եղիպատրուշի դպրոցն ավարտում են 5 աշակերտ, իսկ սեպտեմբերին դպրոցը կընդունի 8 սան:
Շնորհակալ ենք, Եղիպատրուշ՝ ցորենի չհասած փունջ…

Об авторе Արեգ Տոնոյան

Բարև... Ես Արեգ Տոնոյանն եմ։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այն դպրոցում, որը ավարտել եմ։ Մասնագիտությամբ դերասան եմ։ Սիրում եմ երգել, պարել մի խոսքով ամեն ինչ կապված արվեստի հետ։
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий